Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հավաք է անցկացնում Երևանում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հավաք է անցկացնում Երևանում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ` հավաք է անցկացնում Երևանում: Հավաքը մեկնարկել է հունվարի 14-ին և կեզրափակվի հունվարի 28-ին:

«Երևանյան հավաքին մասնակցում է 25 ըմբիշ: Հիմնականում մեծահասակներն են: Նախապատրաստվում ենք հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային մրցաշարին: Այնուհետև կվերադառնանք և կրկին հավաք կանցկացնենք Երևանում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում