Գեորգի Խուբուան համալրել է «Արարատի» կազմը

Գեորգի Խուբուան համալրել է «Արարատի» կազմը

Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվող «Արարատի» կազմը համալրվել է: «Արարատը» պայմանագիր է ստորագրել վրացի հենակետային կիսապաշտպան Գեորգի Խուբուայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս Երևանի «Ուլիսում», իսկ «Արարատ» նա տեղափոխվել է վրացական «Մերանիից»: Ժամանակին Խուբուան ներկայացրել է Վրաստանի Մ-17 հավաքականը:

Լեգիոներներից «Արարատում» իրենց ելույթները կշարունակեն Ումարու Կաինան և Մոյսես Օրոզկոն, ինչպես նաև` հայազգի ֆուտբոլիստներ Արամ Հայրապետյանը և Ռաֆֆի Կայան: Կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, ով փորձաշրջան կանցնի պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշ» թիմում, նույնպես գործող պայմանագիր ունի «Արարատի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում