«Գանձասար Կապանը» մարզվում է «Սպարտակ» մարզահամալիրում (տեսանյութ)

«Գանձասար Կապանը» մարզվում է «Սպարտակ» մարզահամալիրում (տեսանյութ)

«Գանձասար Կապանը» շարունակում է նախապատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը «Սպարտակ» մարզահամալիրում հերթական մարզումն է անցկացրել, որից որոշ դրվագներ ներկայացված են ձեր ուշադրությանը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Գանձասար Կապանն» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում