«Բանանցը» վերսկսել է մարզումները (տեսանյութ)

«Բանանցը» վերսկսել է մարզումները (տեսանյութ)

2016 թվականի առաջին մարզումային օրը՝ հունվարի 15-ին, «Բանանցը» երկու մարզում է անցկացրել:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առավոտյան մարզման ժամանակ ֆուտբոլիստները տարատեսակ ֆիզիկական ստուգումներ են անցել ակումբի բժշկական-վերականգնողական սենյակում և արհեստական խոտածածկով նոր խաղադաշտում, ապա իսկ օրվա երկրորդ կեսին լիարժեք մարզում են անցկացրել:

Մրսածության պատճառով օրվա երկորրդ մարզումը բաց է թողել Նաիրի Մինասյանը: «Բանանցի» նորեկ Ացամազ Բուրաևը բացակայել է անհրաժեշտ բժշկական ստուգումների պատճառով: Մարզման նախավարժանքի հատվածն անցկացնելուց հետո վիրահատություններից վերականգնվող Պետրոս Ավետիսյանն ու Ալբերտ Օհանյանը աշխատանքը մարզասրահում, իսկ մնացած ֆուտբոլիստները նոր տարում առաջին անգամ աշխատել են գնդակով:

Մինչև հունվարի 21-ը «Բանանցն» օրական երկուական մարզում կանցկացնի, իսկ հունվարի 22-ի առավոտյան կմեկնի Սոչի, որտեղ կկայանա թիմի առաջին ձմեռային հավաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում