Արտակ Հովհաննիսյանը՝ Թախթիի գավաթի բրոնզե մեդալակիր

Արտակ Հովհաննիսյանը՝ Թախթիի գավաթի բրոնզե մեդալակիր

Հունվարի 13-15-ը, Թեհրանում կայացավ օլիմպիական չեմպիոն Ղոլամրեզա Թախթիի գավաթի 2016 թվականի խաղարկությանը: Ամենամյա միջազգային խոշոր հուշամրցաշարին Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցեց հիմնականում երրորդ համարներով:

Մեր ընտրանու անդամներից 61 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանին հաջողվեց նվաճել բրոնզե մեդալ: Արմեն Մալխասյանի սանը, ով մինչ այդ հիմնականում հանդես էր եկել 57 կգ քաշային կարգում, նորամուտը նոր քաշում բավականին հաջող նշեց: Հայաստանի ևս երկու ըմբիշ՝ 57 կգ քաշային Հմայակ Աղաջանյանն ու 65 կգ քաշային Արթուր Բաղդասարյանը բավարարվեցին հինգերորդ տեղով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում