«Վալենսիան» ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալյեկանոյի» հետ (տեսանյութ)

«Վալենսիան» ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալյեկանոյի» հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ռայո Վալյեկանոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով. հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Խոսեբադը և Դիեգո Լյորենտեն, իսկ «չղջիկներից» աչքի ընկան Ալվարո Նեգրեդոն ու Պակո Ալկասերը:

Այս հանդիպումից հետո «Վալենսիան» ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Ռայո Վալյեկանոն» 18-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 16 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Վալենսիա» – «Ռայո Վալյեկանո»՝ 2:2
Գոլերը՝ Նեգրեդո 55′, Ալկասեր 88′ – Խոսեբադ 15′, Լյորենտե 69′

Հետևեք մեզ նաև Telegram-ում