«Ռոման» ոչ-ոքի խաղաց հետնապահի հետ (տեսանյութ)

«Ռոման» ոչ-ոքի խաղաց հետնապահի հետ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման», որն օրերս գլխավորել էր Լուչանո Սպալետին, չկարողացավ սեփական հարկի տակ առավելության հասնել հետնապահ «Վերոնայի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով. «գայլերից» աչքի ընկավ Ռաջա Նայնգոլանը, իսկ հյուրերի կազմում 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ջամպաոլո Պացինին:

Այս հանդիպումից հետո «Ռոման» ունի 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Վերոնան» շարունակում է եզրափակել աղյուսակը՝ ակտիվում ունենալով 9 միավոր:

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռոմա» – «Վերոնա»՝ 1:1
Գոլերը՝ Նայնգոլան 41′ – Պացինի 61′ / 11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում