Սոչիի հավաքի ընթացքում «Արարատը» 4 խաղ կանցկացնի

Սոչիի հավաքի ընթացքում «Արարատը» 4 խաղ կանցկացնի

Հունվարի 25-ից փետրվարի 5-ը Սոչիում կայանալիք հավաքի ընթացքում «Արարատը» նախատեսում է անցկացնել 4 ստուգողական հանդիպում:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հունվարի 26-ին թիմը Սոչիում կհանդիպի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիային», որը գլխավորում է հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ մեկ օր անց «Արարատն» Աբխազիայում կմրցի Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ինչպես նաև` հայազգի կիսապաշտպան Արթուր Մինոսյանը: Եվս երկու ստուգողական հանդիպումների շուրջ բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Արարատն» ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում