Մուսոնդա. Մեր նպատակը մրցաշարային աղյուսակում բարձրանալն է

Մուսոնդա. Մեր նպատակը մրցաշարային աղյուսակում բարձրանալն է

«Գանձասար Կապանի» զամբիացի կիսապաշտպան Լուբամբու Մուսոնդան թիմի՝ Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածի նախապատրաստական առաջին փուլի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և խոսել է առաջադրված նպատակների մասին:

-Կարծում եմ, որ նախապատրաստությունը բավականին լավ է ընթանում, յուրաքանչյուրը փորձում է իրեն լավագույնս դրսևորել մարզավիճակի գագաթնակետին հասնելու համար: Թիմը գտնվում է լավ վիճակում: Ես տեսնում եմ, թե տղաները որքան են նվիրվում մարզումների ժամանակ: Ցանկանում ենք առաջնության երկրորդ շրջանում ավելի լավ խաղ ցուցադրել: Մեր նպատակը մրցաշարային աղյուսակում բարձրանալն է: Թիմի նորեկներն իրենց լավ են դրսևորում, նվիրվում են առավելագույնս:

Կապանը ցուրտ քաղաք չէ: Կարծում եմ, որ այնտեղ անցկացված հավաքից հետո մենք լավ մարզավիճակում կլինենք: Հետևելով մարզումների ընթացքում մեր իրականացրած ահռելի աշխատանքին՝ կարող եմ ասել, որ ձգտելու ենք մրցաշարային աղյուսակի գագաթնակետին: Դա այն է, ինչի համար մենք պետք է պայքարենք նոր մրցաշրջանում,-Մուսոնդայի խոսքը մեջբերել է «Գանձասար Կապանի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում