Լեգիոներները «Միկային» կմիանան Վրաստանի հավաքի ժամանակ

Լեգիոներները «Միկային» կմիանան Վրաստանի հավաքի ժամանակ

«Միկան» Մոսկվայում սելեկցիոն հավաք է անցկացրել: Երևանյան ակումբ են հրավիրվել մի շարք արտասահմանցի խաղացողներ, ովքեր թիմի կազմը համալրելու հեռանկար ունեն:

Մոսկվայում «Միկան» երկու հանդիպում է անցկացրել, երկուսն էլ «Լոկոմոտիվի» մանեժում։ Առաջին խաղում երևանյան թիմը 10:1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմին, իսկ այսօր 2:1 հաշվով առավելության է հասել Տուլայի «Արսենալի» նկատմամբ։ «Միկայի» հիմնական ֆուտբոլիստներից խաղերին մասնակցել են դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպան Դմիտրի Չիստյակովն ու կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրին։

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի հիմնական մասը շարունակում է հավաքը «Միկայի» հարկի տակ, իսկ ընտրված ֆուտբոլիստները կմիանան Վրաստանում նախատեսված հավաքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում