Սերգեյ Յուրանը՝ «Միկայի» գլխավոր մարզիչ

Սերգեյ Յուրանը՝ «Միկայի» գլխավոր մարզիչ

«Միկան» նոր գլխավոր մարզիչ ունի. երևանյան թիմը գլխավորելու է Սերգեյ Յուրանը: «Sport-Express»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ այմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 1-ը: 

Նշենք, որ Սերգեյ Յուրանն աշխատել է «Շիննիկում», Աստանայի «Լոկոմոտիվում», «Խիմկիում», «Սիբիրում», «Բալտիկայում»:

Հիշեցնենք՝ մրցաշրջանի առաջին հատվածը հայկական ակումբն անցկացրել է Արմեն Ադամյանի գլխավորությամբ։ Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Միկան» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում