Էլ-Շարավին չի վերադառնա «Միլան»

Էլ-Շարավին չի վերադառնա «Միլան»

«Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին, ով այժմ վարձակալությամբ հանդես է գալիս «Մոնակոյում», չի վերադառնալու իտալական ակումբ: Այս մասին հայտարարել է «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին:

«Էլ-Շարավին «Միլան» չի վերադառնալու: Նա կմնա «Մոնակոյում» կամ իր համար նոր ակումբ կգտնի»,-Գալիանի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Էլ-Շարավիի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսսիան»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում