Ամենաթանկ ֆուտբոլիստները, ովքեր ամռանը կդառնան ազատ գործակալ

Ամենաթանկ ֆուտբոլիստները, ովքեր ամռանը կդառնան ազատ գործակալ

«Transfermarkt» մասնագիտացված կայքը ներկայացրել է 11 ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող, բայց գործող պայմանագրերը չերկարաձգելու դեպքում 2016 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակ ստացող ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքական:

Դարպասապահ՝ Սթիվ Մանդանդա («Մարսել») – 10 մլն եվրո:

Պաշտպաններ՝ Ջաներ Էրկին («Ֆեներբախչե») – 11 մլն եվրո, Նիկոլյա Նկուլու («Մարսել») – 12 մլն եվրո, Ժոել Մատիպ («Շալկե») – 14 մլն եվրո, Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի») – 17 մլն եվրո:

Կիսապաշտպաններ՝ Էզեկիել Լավեսի («Պարի Սեն Ժերմեն») – 12 մլն եվրո, Մեհմեթ Թոփալ («Ֆեներբախչե») – 12 մլն եվրո, Էվեր Բանեգա («Սևիլյա») – 15 մլն եվրո, Սոֆիան Ֆեգուլի («Վալենսիա») – 18 մլն եվրո:

Հարձակվողներ՝ Զլատան Իբրահիմովիչ («Պարի Սեն Ժերմեն») – 15 մլն եվրո, Ալեքսանդր Կոկորին («Դինամո Մոսկվա») – 8 մլն եվրո:


Լուսանկարում տրանսֆերային արժեքները նշված են ֆունտ սթերլինգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում