Մեկնարկել է «Բանանցի» ուսումնամարզական հավաքը (տեսանյութ)

Մեկնարկել է «Բանանցի» ուսումնամարզական հավաքը (տեսանյութ)

Երևանի «Բանանցը» սկսել է առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը 2015-16թթ. մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվելու շրջանակներում: 

Հունվարի 22-ին «Բանանցն» իջևանել է Սոչիի «Սպուտնիկ» հյուրանոցում: Ցերեկը տեղի է ունեցել թիմի առաջին մարզումը: Հունվարի 23-ից «Բանանցը» երկուական մարզում կանցկացնի Սոչիում, իսկ Երևան կվերադառնա փետրվարի 3-ին:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ուսումնամարզական հավաքին մասնակցում է 21 ֆուտբոլիստ՝ Ստեփան Ղազարյան, Ալբերտ Օհանյան, Գրիգոր Մակարյան, Վլատկո Դրոբարով, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Ասլան Կալմանով, Սոսլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան, Վահագն Այվազյան, Միգել Լոպես, Նաիրի Մինասյան, Վալտեր Պողոսյան, Կլաուդիո Տոռեխոն, Զավեն Բադոյան, Վլադիմիր Բաբայան, Հովհաննես Իլանգյոզյան, Լաերսիո Գոմես Կոստա, Ացամազ Բուրաև, Էդգար Մովսիսյան:

Հայտնի է նաև թիմի ստուգողական հանդիպումների ժամանակացույցը. հունվարի 27-ին «Բանանցի» մրցակիցը կլինի «Սոչի» թիմը, հունվարի 30-ին «Բանանցը» կխաղա Արմավիրի «Տորպեդոյի» հետ, իսկ փետրվարի 2-ին թիմը տարբեր կազմերով երկու հանդիպում կանցկացնի Կալինինգրադի «Բալթիկայի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում