Նորեկներից ոմանք կմնան «Արարատում»

Նորեկներից ոմանք կմնան «Արարատում»

Մրցաշրջանի երկրորդ կեսին նախապատրաստվող «Արարատը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Գյումրիի «Շիրակի» հետ և կրկին պարտվեց նվազագույն հաշվով. միակ գոլը խփեց Էդգար Մալաքյանը:

Խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:

«Առաջին խաղակեսում իմ ֆուտբոլիստների գործողություններից գոհ եմ, բավականին լավ աշխատեցինք: Երկրորդ խաղակեսում բազմաթիվ փոփոխություններ կատարեցինք և խաղի պատկերը մի փոքր փոխվեց:

Փորձարկեցինք նորեկների, որոնցից ոմանք կմնան թիմում: Պատրաստվում ենք մեկնել Սոչի, որտեղ նախատեսել ենք անցկացնել 4 ստուգողական հանդիպումներ»,-Սուքիասյանի խոսքը մեջբերել է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում