«Բեշիքթաշը» հաստատել է՝ Օզբիլիսը վարձավճարով կխաղա «Ռայո Վալյեկանոյում»

«Բեշիքթաշը» հաստատել է՝ Օզբիլիսը վարձավճարով կխաղա «Ռայո Վալյեկանոյում»

«Բեշիքթաշի» ղեկավարության ներկայացուցիչ Էրդալ Տորունոգուլարին հաստատել է մամուլում շջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ թիմի նորեկ Արազ Օզբիլիսը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալու «Ռայո Վալյեկանոյում»:

«Չնայած կես տարի Օզբիլիսը վարձավճարով հանդես է գալու «Ռայո Վալյեկանոյում»՝ հաջորդ մրցաշրջանի համար նրա հետ կապված լուրջ ծրագրեր ունենք: Հաջորդ մրցաշրջանում Արազը ցույց կտա, թե ինչպիսի ֆուտբոլիստի է ձեռք բերել «Բեշիքթաշը»»,-Տորունոգուլարի խոսքը մեջբերված է «Hurriyet»-ից:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը բարեհաջող բուժզննում է անցել «Բեշիքթաշում», սակայն թուրքական ակումբը դեռևս պաշտոնապես չի ներկայացրել պայմանագրի մանրամասները: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Օզբիլիսը 4,5 տարվա պայմանագիր է կնքել:

Նշենք նաև, որ «Ռայո Վալյեկանոն» Իսպանիայի ընթացիկ առաջնության հետնապահների թվում է. 20-րդ տուրից հետո թիմն ունի 16 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում