Մունիրի և Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Մալագային» (տեսանյութ)

Մունիրի և Մեսսիի գոլերի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Մալագային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Մալագային»: «Լա Ռոսալեդա» մարզադաշտում կայացած խաղում կատալոնական թիմը 2:1 հաշվով հաղթանակ տոնեց:

Հանդիպման մեկնարկում աչքի ընկավ Մունիր Էլ-Հադդադին: 32-րդ րոպեին Խուանպի Անորը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն երկրորդ խաղակեսում Լիոնել Մեսսիի խփած գոլի շնորհիվ հյուրերի հաջողվեց 3 միավոր վաստակել:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 48 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Մալագան» մնաց 24 միավորով՝ 12-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Մալագա» – «Բարսելոնա»՝ 1:2
Գոլերը՝ Խուանպի 32′ – Մունիր 2′, Մեսսի 51′

Հետևեք մեզ նաև Telegram-ում