«Բեշիքթաշը» հաստատեց Արազ Օզբիլիսի տեղափոխությունը

«Բեշիքթաշը» հաստատեց Արազ Օզբիլիսի տեղափոխությունը

Մոսկվայի «Սպարտակը» և «Բեշիքթաշը» պաշտոնապես հաստատեցին, որ Արազ Օզբիլիսը կարիերիան շարունակելու է թուրքական ակումբում: 

«Բեշիքթաշի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբի ղեկավարությունն Օզբիլիսի տրանսֆերի համար 1.3 մլն եվրո է վճարել, սակայն պայմանագրի մանրամասների մասին տեղեկատվություն չի հրապարակվում:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Օզբիլիսը 4,5 տարվա պայմանագիր է կնքել, բայց մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես է գալու «Ռայո Վալյեկանոյում»:

«Սպարտակի» պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Ակումբը շնորհակալություն է հայտնում Արազ Օզբիլիսին մեր թիմում անցկացրած ժամանակահատվածի համար և հետագա կարիերայում հաջողություն է մաղթում»:

Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսը «Սպարտակում» հանդես է եկել 2013 թվականից, այս ընթացքում մասնակցել է 40 խաղի, խփել է 5 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում