«Բորուսսիան» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Բորուսսիան» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Դորտմունդի «Բորուսսիան» հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանում: 18-րդ տուրում Դորտմունդյան թիմն արտագնա խաղում հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» նկատմամբ. «Բորուսսիա Պարկում» կայացած հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով:

41-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Մարկո Ռոյսը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռոյսի փոխանցումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 58-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ Ռաֆայելը, սակայն Թոմաս Տուխելի թիմը, այդուհանդերձ, հաղթեց երկու գնդակի առավելությամբ. 75-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո վերջնական հաշիվը ձևակերպեց Իլկայ Գյունդողանը:

Այս հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսսիան» ունի 41 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 8 միավորով: Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» մնաց 29 միավորով՝ չորրորդ տեղում:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բորուսսիա Մյոնխենգլադբախ» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1:3
Գոլերը՝ Ռաֆայել 58′ – Ռոյս 41′, Մխիթարյան 50′, Գյունդողան 75′

Հետևեք մեզ նաև Telegram-ում