Մեկնարկում է «Շիրակի» արտագնա հավաքը

Մեկնարկում է «Շիրակի» արտագնա հավաքը

Այսօր «Շիրակը» Երևան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթով մեկնել է ԱՄՆ, որտեղ կհանգրվանի Գլենդել քաղաքի «Հիլթոն» հյուրանոցում։ «Շիրակը» մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում և հունվարի 30-ին ուժերը կչափի «ԼԱ Գելեքսիի» հետ։

Ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ ԱՄՆ են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ՝ Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան:

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան:

Կիսապաշտպաններ՝ Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Կուադիո Կլավիուս, Դավիթ Հակոբյան:

Հարձակվողներ՝ Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան:

Նշենք, որ «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Արմեն Խաչատրյանն այժմ փորձաշրջանի է անցնում «Շիրակի» կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում