Օրման. Շատ ուրախ եմ Օզբիլիսի տեղափոխության համար

Օրման. Շատ ուրախ եմ Օզբիլիսի տեղափոխության համար

«Բեշիքթաշի» նախագահ Ֆիկրետ Օրմանն այսօր հանդիպել է թիմի նորեկ Արազ Օզբիլիսի հետ: Օրմանը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության առիթով իր ուրախությունն է արտահայտել:

«Մենք երկու տարի հետևել ենք Օզբիլիսի խաղին: Նախորդ մրցաշրջանում նա ծանր վնասվածք ստացավ, և խաղադաշտ վերադառնալու համար ժամանակ պահանջվեց: Մենք ցանկանում էինք նրան մեր թիմում տեսնել, իսկ հիմա պայմանագիրը կնքված է: Վնասվածքներն անցյալում են, և Օզբիլիսն այժմ կարող է խաղալ: Ես շատ ուրախ եմ այս կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում»,-Ֆիկրետ Օրմանի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը:

Արազ Օզբիլիսն էլ գովասանքով է խոսել ակումբի նախագահի մասին. «Ես շատ երջանիկ եմ: Ակումբի նախագահը հարգում է ինձ, իսկ ես՝ նրան: Մենք երկար զրուցել ենք»,-ասել է Օզբիլիսը

:

Երեկ «Բեշիքթաշը» պաշտոնապես հայտարարեց Արազ Օզբիլիսի տեղափոխության մասին, սակայն պայմանագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվում: Ավելի վաղ թուրքական ակումբի ներկայացուցիչը նշել էր՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն Արազ Օզբիլիսը վարձավճարով հանդես է գալու իսպանական «Ռայո Վալյեկանոյում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում