«Արարատի» ստուգողական խաղերի ժամանակացույցը

«Արարատի» ստուգողական խաղերի ժամանակացույցը

Հունվարի 25-ին «Արարատը» մեկնելու է Սոչի, որտեղ մինչև փետրվարի 5-ը կանցկացնի առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը նոր տարում: 

«Արարատի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ռուսաստան են մեկնելու հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ` Գևորգ Պրազյան, Արման Մելիքսեթյան:

Պաշտպաններ` Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Արտյոմ Խաչատուրով, Արամ Շախնազարյան:

Կիսապաշտպաններ` Գեորգի Խուբուա, Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Ումարու Կաինա, Ռուսլան Ավագյան, Մհեր Սահակյան:

Հարձակվողներ` Գևորգ Նռանյան, Դավիթ Հովսեփյան:

Սոչիում ծրագրված է 4 ստուգողական հանդիպում: Հունվարի 26-ին թիմը կհանդիպի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիային», իսկ մեկ օր անց կմրցի Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ: Հունվարի 31-ին «Արարատը» կխաղա «Սոչիի» հետ, իսկ փետրվարի 3-ին նախատեսված է ստուգողական հանդիպում Արմավիրի «Տորպեդոյի» հետ:

Նշենք նաև, որ «Արարատը» պայմանագրեր են ստորագրել պաշտպաններ Արտյոմ Խաչատուրովի և Արամ Շախնազարյանի հետ: Արդեն Ռուսաստանում թիմին կմիանան հայազգի պաշտպան Սերգեյ Ավագիմյանը, ով մրցաշրջանի առաջին կեսում հանդես էր գալիս ՖՆԼ-ի «Բայկալ» թիմի կազմում, ինչպես նաև` հայկական ծագումով կիսապաշտպան Դենիս Օզը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում