Նեգրեդոյի գոլի շնորհիվ «Վալենսիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Նեգրեդոյի գոլի շնորհիվ «Վալենսիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Դեպորտիվոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ: Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Լուկաս Պերեսը, իսկ «չղջիկներին» միայն մրցավարի ավելացրած ժամանակահատվածում հաջողվեց խուսափել պարտությունից. 93-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Ալվարո Նեգրեդոն:

Այս ոչ-ոքից հետո «Դեպորտիվոն» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» 11-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 25 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Դեպորտիվո» – «Վալենսիա»՝ 1:1
Գոլերը՝ Պերես 27′ – Նեգրեդո 90+3′

Հետևեք մեզ նաև Telegram-ում