Դիբալայի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

Դիբալայի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Ռոմայի» նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփեց Պաոլո Դիբալան:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով երկու միավորով, իսկ «Ռոման» մնաց 35 միավորով՝ հինգերորդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Յուվենտուս» – «Ռոմա»՝ 1:0
Գոլը՝ Դիաբալ 77′

Հետևեք մեզ նաև Telegram-ում