«Շիրակը» ժամանել է Գլենդել

«Շիրակը» ժամանել է Գլենդել

«Շիրակը» ժամանել է ԱՄՆ-ը, որտեղ մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Թիմը հանգրվանել է Գլենդելի «Հիլթոն» հյուրանոցում: Ակումբիմամուլի ծառայությունը, հաղորդում է, որ թիմն արդեն մեկ թեթև մարզում է անցկացրել: 

Հիշեցնենք, որ հավաքին Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ մասնակցում են հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ՝ Նորայր Աբրահամյան, Արմեն Խաչատրյան:

Պաշտպաններ՝ Արման Հովհաննիսյան, Արտյոմ Միքայելյան, Արման Թադևոսյան, Միլոշ Ստամենկովիչ, Գևորգ Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան:

Կիսապաշտպաններ՝ Կաբա Մուհամեդ, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Կարեն Ալեքսանյան, Արման Ասլանյան, Դրիսա Դիարասուբա, Կուադիո Կլավիուս, Դավիթ Հակոբյան:

Հարձակվողներ՝ Օդիլոն Կուակու, Արամ Մուրադյան, Վիուլեն Այվազյան:

Հավելենք, որ հունվարի 30-ին կկայանա «Շիրակի» և «Լոս Անջելես Գելեքսիի» միջև ընկերական հանդիպում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում