Ռունին երրորդ անգամ հայր է դարձել (լուսանկար)

Ռունին երրորդ անգամ հայր է դարձել (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին երրորդ անգամ հայր է դարձել: Այս ուրախ նորությունն անգլիացի ֆուտբոլիստը հայտնել է Twitter սոցիալական ցանցի միջոցով:

«Ծնվել է մեր երրորդ տղան՝ Կիտ Ջոզեֆ Ռունին: Քաշը 3.6 կգ է: Մենք ուրախությունից յոթերորդ երկնքում ենք»,-գրել է Ռունին, ապա հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:

Նշենք, որ Ուեյն և Քոլին Ռունիների առաջնեկը՝ Կայը 6 տարեկան է, իսկ երկրորդ որդին՝ Քլեյ Էնտոնին 3 տարեկան է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում