Արմեն Շահգելդյանն աշխատելու է «Միկայի» մարզչական շտաբում

Արմեն Շահգելդյանն աշխատելու է «Միկայի» մարզչական շտաբում

Թբիլիսի ուսումնամարզական հավաքի մեկնած «Միկայի» մարզչական շտաբում նոր համալրում կա: Կրկին թիմ է վերադարձել Արմեն Շահգելդյանը: Նա ընդգրկվել է Սերգեյ Յուրանի գլխավորած մարզչական շտաբում: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ անվանի հարձակվողն ավարտելով ֆուտբոլիստի իր կարիերան, մարզչական աշխատանքի է անցել հենց «Միկայում», աշխատել է մանկապատանեկան դպրոցում, եղել է «Միկա 2»-ի  գլխավոր մարզիչը, իսկ 2010-2011 թթ. գլխավոր էլ նաև առաջին թիմը, որի ղեկավարությամբ «Միկան»  նվաճել է Հայաստանի գավաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում