«Արարատ»-«ԲՄԱ Էներգիա» խաղը հետաձգվել է

«Արարատ»-«ԲՄԱ Էներգիա» խաղը հետաձգվել է

Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատի» առաջին ընկերական հանդիպումը «ԲՄԱ Էներգիայի» հետ այսօր չի կայանա:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ խաղի հետաձգման պատճառը տեղացած առատ ձյունն է: Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը՝ հունվարի 27-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում