Նեյմարը ներկայացրել է «Nike»-ի նոր խաղակոշիկները (տեսանյութ, լուսանկարներ)
26/01/2016 18:56
Նմանատիպ
«Nike» ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է «Hypervenom Phantom II Ousadia Alegria» խաղակոշիկները, որոնք թողարկվել են «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի և բրազիլացի նկարիչ Բրունո Բիգի մասնակցությամբ:
Նեյմարն այն ֆուտբոլիստներից է, ովքեր չեն վախենում ինքնաարտահայտվելուց, իսկ խաղակոշիկները կարող են պատմել ֆուտբոլիստի տեսակի մասին: Խաղակոշիկի անվան մեջ օգտագործված են «ousadia» և «alegria» բառերը, որոնք նշանակում են համարձակություն և ուրախություն: Հենց այս բառերն են բնորոշում բրազիլացի ֆուտբոլիստի խաղը:
««Alegria» բառը ես նույնացնում եմ կյանքի և ֆուտբոլ խաղալու ուրախության հետ, իսկ «ousadia»՝ գտնել համարձակություն անելու այն, ինչ քեզանից ակնկալում եմ»,-ասել է Նեյմարը:
Նկարիչ Բրունո Բիգն այդ բառերի հիման վրա երկու պատկեր է ստեղծել՝ սիրտ և ձեռք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում