Փոփոխություն «Բանանցի» ուսումնամարզական հավաքի ծրագրում

Փոփոխություն «Բանանցի» ուսումնամարզական հավաքի ծրագրում

Երևանի «Բանանցի»՝ Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «Բանանցը» Սոչիից Երևան կվերադառնա փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին նախատեսված «Բալթիկայի» դեմ ստուգողական հանդիպումը չի կայանա:

Այսպիսով, «Բանանցը» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Սոչիում. հունվարի 27-ին «Բանանցը» կխաղա «Սոչի» թիմի հետ, իսկ հունվարի 30-ին ուժերը կչափի Արմավիրի «Տորպեդոյի» հետ: Հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով 15:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում