«Փյունիկը» և «Ալաշկերտ 2»-ը ոչ-ոքի են խաղացել

«Փյունիկը» և «Ալաշկերտ 2»-ը ոչ-ոքի են խաղացել

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, այսօր կայացել է «Փյունիկ» – «Ալաշկերտ 2» ստուգողական հանդիպումը:

Թիմերը հաղթողին չեն որոշել, հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: «Ալաշկերտ 2»-ի կազմում հաշիվը բացել է փորձաշրջան անցնող Յակով Սարկիսյանը, ով «Զենիթի» սան է, իսկ «Փյունիկից» աչքի է ընկել Նարեկ Ասլանյանը:

Նշենք, որ «Փյունիկն» ուսումնարզական հավաք է անցկացնում՝ նախապատրաստվելով Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանին, իսկ «Ալաշկերտ 2»-ը նորանշանակ մարզիչ Արմեն Սանամյանի գլխավորությամբ է մարզումներ անցկացնում: Հունվարի 30-ին ծրագրված է ևս մեկ ստուգողական խաղ՝ «Ալաշկերտ 2»-ը մրցելու է  արդեն «Փյունիկ 2»-ի հետ:

Նշենք նաև, որ «Ալաշկերտի» գլխավոր թիմը Ֆուտբոլի ակադեմիայում իր ուսումնամարզական հավաքը կավարտի հունվարի 29-ին: Այդ օրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի խաղ է նախատեսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում