Կակա. Հույս ունեմ՝ «Միլանի» դռները միշտ բաց կլինեն ինձ համար

Կակա. Հույս ունեմ՝ «Միլանի» դռները միշտ բաց կլինեն ինձ համար

«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական «FIFA TV»-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ կկարողանա վերադառնալ «Միլան»:

-Որոշ զգացմունքներ երբեք չեն մարում: Ես սիրում էի խաղալ «Միլանում» և հույս ունեմ, որ ակումբի դռները միշտ բաց կլինեն ինձ համար, բայց այժմ երջանիկ եմ ԱՄՆ-ում:

Մարզիչ դառնալու մասին չեմ մտածում: Համենայն դեպս, դեռ չեմ ցանկանում դառնալ: Հնարավոր է՝ երեք տարի անց, երբ ավարտեմ կարիերաս, մտածեմ այդ մասին,-ասել է Կական:

«Միլանի» կազմում Կական դարձել է Իտալիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 2007 թվականին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում