Տիտո Ռամալյո. Խաղային առաջընթաց կա

Տիտո Ռամալյո. Խաղային առաջընթաց կա

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում «Սոչիի» հետ ստուգողական խաղի (6:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Միջմրցաշրջանային այս փուլում առաջին հանդիպումն էր: Բավարարված եմ խաղի հաշվից, ինչպես նաև նրանից, թե ինչպես էին ֆուտբոլիստները դաշտում իրագործում մարզումների ընթացքում իրենց ստացած նոր մտքերը:

-Ինչպե՞ս եք գնահատում տղաների կատարած աշխատանքը այս փուլում և նկատելի՞ է առաջընթաց խաղում:

-Տղաները շատ լավ են տրամադրված, լավ մարզվում են և ձգտում են առաջընթացի: Խաղային առաջընթաց կա: Աստիճանաբար բոլորն էլ կտեսնեն, որ մոտենում ենք մեր ցանկացած խաղին: Այդ ամենն աստիճանաբար է լինում:

-Այս փուլում ինչու՞ էր նպատակահարմար խաղալ այսպիսի մրցակցի դեմ:

-Սա տեղի թիմն էր և կար ընկերական հանդիպում անցկացնելու փոխադարձ ցանկություն: Այս խաղում պետք է խաղալու հնարավորություն տայինք բոլոր տղաներին, ինչպես նաև այլ բաներ փորձարկեինք: Այնպես, որ ամեն ինչ լավ անցավ:

-Մինչև մարտ ամիս ո՞ր խաղային ասպեկտների վրա է պետք ուշադրություն դարձնել:

-Նախ, պետք է լիարժեք ձևավորենք թիմի կազմը: Մեզ մոտ կան փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ, դեռ երկու ֆուտբոլիստներ էլ միանալու են: Դեռևս հեռու ենք այն խաղից, որը ցանկանում ենք, բայց աստիճանաբար մոտենում ենք դրան:

-Սոչիում պետք է ստուգողական հանդիպում անցկացնենք նաև Արմավիրի «Տորպեդոյի» հետ: Ի՞նչ խնդիրներ եք փորձելու լուծել այս խաղի ընթացքում:

-Մեզ համար սա լավ փորձություն է, քանի որ ուժեղ թիմի հետ ենք խաղալու: Այդ խաղում կհասկանանք, թե որքանով կարող ենք դիմակայել նմանատիպ թիմերի դեմ խաղերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում