Սերգեյ Ավագիմյանը տեղափոխվել է «Արարատ»

Սերգեյ Ավագիմյանը տեղափոխվել է «Արարատ»

«Արարատը» պայմանագիր է ստորագրել պաշտպան Սերգեյ Ավագիմյանի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ չմանրամասնելով պայմանագրի կետերը:

26-ամյա ֆուտբոլիստը, ով մրցաշրջանի սկզբում հանդես է եկել «Բայկալի» կազմում, արդեն միացել է Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող երևանյան թիմին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում