Ֆուտբոլային աստղերի երեխաները. Տյագու Մեսսին, Կրիշտիանու կրտսերը, Ջերրարդի աղջիկները…

Ֆուտբոլային աստղերի երեխաները. Տյագու Մեսսին, Կրիշտիանու կրտսերը, Ջերրարդի աղջիկները…

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին օրեր առաջ երրորդ անգամ հայրիկ դարձավ և շտապեց սոցիալական ցանցերում հրապարակել նորածին Կիտ Ջոզեֆի լուսանկարը: Ռունիի ուրախությունն առիթ է ներկայացնելու մյուս ֆուտբոլային աստղերի երեխաներին:

***

Իբրահիմովիչն իր անձնական կյանքը հմտորեն թաքցնում է անցանկալի հյուրերից: Զլատանի համար սոցիալական ցանցերում ընտանեկան կյանքը փակ թեմա է: Instagram-ում նրա լուսանկարներից և ոչ մեկում կնոջն ու երեխաներին չեք գտնի: Իբրան երկու ժառանգ ունի՝ 9-ամյա Մաքսիմիլիանն ու 7-ամյա Վիսենտեն: Երկուսն էլ հաճախում են «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլային ակադեմիա: Զլատանի կինը՝ Հելենան 11 տարով մեծ է ամուսնուց, բայց Շվեդիայում նման մանրուքների վրա ուշադրություն դարձնող չկա:

Մարզական աշխարհում Իկեր Կասիլյասի ու Սառա Կարբոներոյի պես հայտնի զույգի հետ քչերը կարող են համեմատվել: Իկերը հանճարեղ դարպասապահ է, Սառան՝ հայտնի սպորտային հեռուստահաղորդավարուհի: Նման ծնողներ ունենալով՝ փոքրիկ Մարտինն իր ծնված օրվանից հայտնվեց հանրության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Փոքրիկի հանգստության վրա հայրիկի «Պորտու» տեղափոխությունը գուցե դրական ազդեցություն է ունեցել: Սառայի և Իկերի ընտանիքում համալրում է սպասվում. Կարբոներոն արդեն տեղելացրել է, որ մի քանի ամսից Մարտինը եղբայր է ունենալու:

Որտե՞ղ են ֆուտբոլիստներն իրենց երկրորդ կեսին: Դուք կասեք՝ ռեստորաններում, ակումբներում և հասարակական միջոցառումների ժամանակ, և ընդհանուր առմամբ չեք սխալվի, սակայն Ֆալկաոն իր կյանքի կեսին հանդիպել է Բուենոս-Այրեսի եկեղեցիներից մեկում: 2013-ի օգոստոսին Լորելեյեն Ֆալկաոյին երջանկացրեց՝ նրան առաջին աղջիկ երեխան պարգևելով, իսկ 2015-ի փետրվարին ծնվեց երկրորդը: Ավագի անունը Դոմինիկա է, փոքրինը՝ Դեզիրե:

Ուեյն և Քոլի Ռունիները դպրոցում են հանդիպել: Ծանոթությունից 6 տարի անց պաշտոնականացրել են հարաբերությունները: 2009-ի նոյեմբերին ծնվեց նրան առաջին երեխան՝ Կայը, 3 տարի հետո լույս աշխարհ եկավ Քլեյ Էնթոնին, իսկ հունվարի 24-ին՝ Կիտ Ջոզեֆը:

 

Լուիս Սուարեսը երկու երեխա ունի: Սուարեսը Սոֆիա Բալբիի հետ ծանոթացել է դեռ պատանեկության տարիներին: Կինը նրա ոգեշնչման աղբյուրն է ու հենարանը: Աղջիկը՝ Դելֆինան և որդին՝ Բենհամինը հայրիկի հպարտությունն են ու երջանկությունը:

Դատելով սոցիալական ցանցերում Ռոնալդինյոյի գրառումներից՝ նա հազվադեպ է հանդիպում որդուն՝ Ժուանին, սակայն նրան շատ է կարոտում: Պարուհի Ժանաինայի հետ ֆուտբոլիստի կապը ամուր և երկարատև չի եղել, բայց սերունդ տալ նրանք հասցրել են: 2005 թվականի փետրվարին, երբ Ռոնալդինյոն «Բարսելոնայի» կազմում էր, հայր դարձավ:

Առհասարակ, բրազիլացիների համար նման պատմությունները հազվադեպ երևույթներ չեն: Նեյմարի օրինակը դրա վառ ապացույցն է: Երիտասարդ հարձակվողի և նրանից տարիքով փոքր Կառոլինայի սիրախաղի արդյունքում Դավիդ Լուկա անունով հրաշալի երեխա լույս աշխարհ եկավ: Նեյմարի բախտը Ռոնալդինյոյից շատ է բերել, որովհետև հնարավորություն ունի ավելի հաճախ տեսնելու որդուն, թեև վաղուց նրա մոր հետ չի ապրում: 

Ոչ բոլոր բրազիլացիներն են ընտանեկան հարցերում թեթևամիտ: Նրանց մեջ նաև ընտանիքին նվիրվածներ կան: Օրինակ՝ Հալկը: Նա Իրանի հետ մեծացնում էր Իյանին և Տյագուին, իսկ վերջերս աղջկա որդեգրեց:

Եթե «աղջիկը ոսկերչական աշխատանք է», ապա Ջերրարդը եռակի ոսկերիչ է: Ֆուտբոլիստի աղջիկները՝ Լիլի-Էլլան, Լեքսին և Լուրդեսն ասվածի վառ ապացույցն են:


Այս բարեհոգի տղամարդուն նայելիս դժվար է պատկերացնել, որ նրա կյանքում ողբերգություն է տեղի ունեցել, սակայն տեղի է ունեցել… Անցյալ տարվա գարնանն Անդրես Ինյեստայի կինը՝ Աննան կորցրեց երեխային: Ցավը մեղմացնելու համար Աստված նրան որդի պարգևեց՝ Պաոլոյին: Ինյեստայի դուստրը՝ Վալերիան, ապրիլին 4 տարեկան կդառնա:

Պիկեն ու Շակիրան մարզաշխարհի ու շոու-բիզնեսի աստղերից կազմված այն քիչ զույգերից են, որտեղ կինն իր հայտնիությամբ գերազանցում է ամուսնուն: Այս հանգամանքը Պիկենին բոլորովին չի կաշկանդում այնպես, ինչպես տարիքային 10 տարվա տարբերությունը: Փոփ-աստղի ու ֆուտբոլիստի ընտանեկան լուսանկարներից այնքան ջերմություն է հորդում, որ դիտողի աչքերն ուրախությամբ են լցվում: Երկու տարվա տարբերությամբ իսպանա-կոլումբիական զույգը երկու որդի ունեցավ՝ Միլանին ու Սաշային:

Ջերմություն է հորդում նաև Մարսելոյի ու որդիների՝ Էնցոյի և Լիամի լուսանկարներից:

«Ամուսնացած է: Այլ հարաբերություններ չի ունեցել». ասես Լեո Մեսսիի մասին է ասված: Երբեմն թվում է, թե Մեսսին և թերությունները պարզապես անհամատեղելի են, քանի որ արգենտինացին չափազանց դրական կերպար ունի: Անտոնելա Ռոկուցոյի հետ ամուսնությունից հետո դեղին մամուլը նրան կասկածելու և ոչ մի առիթ չի ունեցել: 2012-ի նոյեմբերին Լեոն առաջին անգամ զգաց հայրական ուրախությունը, իսկ 2015-ի սեպտեմբերի 11-ին լույս աշխարհ եկավ նրա երկրորդ զավակը. Տյագուն Մաթեո անունով եղբայր ունեցավ:

Երկու անգամ հայրիկ դառնալու բերկրանքը զգացել է նաև «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Ռամոսն ու հաղորդավարուհի Պիլառ Ռուբիոն հանդիպում են 2012 թվականից: Զույգի առաջնեկը՝ Սերխիո Ռամոս կրտսերը հունիսին կդառնա երկու տարեկան, իսկ երկրորդ որդին՝ Մարկոն ծնվել է 2015 թվականի նոյեմբերի 15-ին:

 



Visita muy especial en el entrenamiento de hoy. / A very special visit. Pilar Rubio

Опубликовано Sergio Ramos 23 января 2016 г.

Իսկ «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիրը փնտրտուքի մեջ է: Որոշ ժամանակ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի մայրացուի պարտականություններն էր կատարում ռուս մոդել Իրինա Շեյկը: Թվում էր, որ Շեյկի և Կրիշտիանու ավագի հարաբերությունները դեպի հարսանիքն էին գնում, բայց ոչ: Անցյալ տարվա հունվարին զույգը բաժանվեց, ու հիմա ֆուտբոլիստն ինքնուրույն է դաստիարակում որդուն: 

«Միշտ երազել եմ երիտասարդ տարիքում` 25 տարեկանում հայր դառնալ: Այդպես էլ եղավ: Ինչ վերաբերվում է նրան, որ ես միայնակ հայր եմ` շատ մարդիկ ո՛չ հայր ունեն, ո՛չ մայր: Այնպես որ` միայնակ հայր լինելը նորմալ է: Ես երբեք ոչինչ չեմ պատմել որդուս ծնունդի, նրա մոր մասին և չեմ էլ պատրաստվում պատմել: Երբ որդիս մեծանա, ինքս նրան ամեն ինչ կբացատրեմ, կպատմեմ, թե ինչ եմ զգացել: Որդուս ծնունդը շատ է փոխել ինձ: Երեխան միշտ օգնում է, միշտ ժպտում է:

Հեշտ է դառնալ ինքնահավան, երբ քնում ես մեծ անկողնում, նախաճաշին ուտում ես յոգուրտներ, մրգեր, իսկ ավտոտնակում արագընթաց մեքենաներ կան: Վերջերս որդիս հարցրեց, թե երբ եմ իր համար «iPhone 6» գնելու, իսկ ես ասացի, որ չեմ գնելու: Ճիշտ է` նախ հարցրեցի, թե ում է ցանկանում զանգահարել: Նա պատասխանեց` «Քեզ, պապ», իսկ ես ասացի, որ նման դեպքերում կարող է խնդրել տատիկին: Հնարավոր չէ ամեն մանրուք կառավարել, բայց կրթությունը և ճիշտ դաստիարակությունն ամենամեծ նվերներն են, որ կարող ես տալ երեխայիդ»,-իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Ռոնալդուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում