Յասմին Մեցինովիչ. «Բանանցը» կարող է մեծ հաջողությունների հասնել

Յասմին Մեցինովիչ. «Բանանցը» կարող է մեծ հաջողությունների հասնել

«Բանանցի» նորեկ, 25-ամյա մակեդոնացի պաշտպան Յասմին Մեցինովիչն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է տեղափոխության և ակնկալիքների մասին:

-Ես սկսեցի նախապատրաստվել իմ նախորդ ակումբի՝ «Ռենովայի» կազմում, զանգահարեց գործակալս և ասաց, որ հետաքրքրություն կա «Բանանցի» կողմից: Այդ ժամանակ շատ բան չգիտեի «Բանանցի» մասին, սակայն բանակցությունների ընթացքում գործակալս պատմեց, որ ակումբն ունի նոր բազա, մարզահամալիր, կա ակումբի հետ կապված լավ նախագիծ, լավ հովանավորներ, ֆուտբոլիստներ: Այդ պատճառով ինձ համար շատ հետաքրքիր էր գալ այս թիմ և լինել դրա մի մասը:

-Որո՞նք են քո ուժեղ կողմերը: Ի՞նչ ես պատրաստվում բերել մեր ակումբ:

-Կարծում եմ, որ լավ եմ խաղում գլխով, ուժեղ է ձախ ոտքս: Ուժեղ կողմերս են ուժն ու ֆիզիկական խաղը և պաշտպանական բոլոր ունակություններս:

 

-Ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները «Բանանցում» մարզումներ անցկացնելուց հետո:

-Դրական են տպավորություններս, թիմակիցներս շատ լավ են ինձ ընդունել, բոլորը փորձում են օգնել, լավ շփումներ եմ ունեցել նաև մարզիչների հետ:

-Մինչ այս հանդես ես եկել տարբեր առաջնություններում: Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Հայաստան տեղափոխվելը:

-Սա նոր փորձ և մարտահրավեր է: Հայաստանի առաջնությունը բավական բարդ առաջնություն է:

-Ի՞նչ կցանականայիր ասել «Բանանցի» երկրպագուներին:

-Կարծում եմ, որ այս թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել: Մենք գավաթի կիսաեզրափակիչում ենք և պետք է փորձենք նվաճել գավաթը և բարելավենք դիրքերը առաջնությունում և կտեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում