Կարապետ Չալյանը՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարի ոսկե մեդալակիր

Կարապետ Չալյանը՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարի ոսկե մեդալակիր

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան միջազգային 54-րդ մրցաշարը: Մեկնարկային օրը հայ ըմբիշներից մրցագորգ են դուրս եկել Նարեկ Խաչատրյանը, Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

59 կգ քաշային Նարեկ Խարատրյանը 1/8 եզրափակչում 0:8 հաշվով պարտվեց Վենեսուելան ներկայացնող Ռայբես Ռոդրիգեսին: Նույն քաշային կարգի 1/8 երզափակչում Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց Ջեթայեթ Մոուատեսին (Ալժիր): 1/4 եզրափակչում հայ ըմբիշը պայքարից դուրս թողեց իրանցի Մուհամադրեզա Գերեայեին, կիսաեզրափակչում 10:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Նիկոլայ Վիչևին: Եզրափակչում Ղարիբյանի մրցակիցը Ալեքսանդր Կոստադինովն էր, ում հայ ըմբիշը զիջեց 0:6 հաշվով:

75 կգ քաշային Կարապետ Չալյանը մեկնարկեց քառորդ եզրափակչից, որտեղ 6:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի Ստիլիան Նայդենովի նկատմամբ: Կիսաեզրափակչում Չալյանը հաղթահարեց Լուիս Ավենդանոյի (Վենեսուելա) արգելքը, իսկ եզրափակչում հայ ըմբիշը 8:0 առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Իլիան Գեորգիևի նկատմամբ:

Էդգար Խաչատրյանի (130 կգ) առաջին մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Լյուբոմիր Դիմիտրովն էր, ում հայ ըմբիշը պարտվեց 0:8 հաշվով:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում