Սերգեյ Ավագիմյան. Երազում եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին

Սերգեյ Ավագիմյան. Երազում եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին

«Արարատի» նորեկ Սերգեյ Ավագիմյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է առաջին տպավորություններով: 26-ամյա ֆուտբոլիստը երևանյան թիմ է տեղափոխվել Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող «Բայկալից»:

«Հրավեր ստացա «Արարատից», երկկողմանի համաձայնությամբ խզեցի պայմանագիրը «Բայկալի» հետ և մեկնեցի Սոչի: Շատ լավ տպավորություններ ունեմ: Բավականին արագ ընդհանուր լեզու գտա թիմակիցներիս հետ: Մենք պատվախնդիր թիմ ունենք: Սա շատ հետաքրքիր փորձ է, ցանկանում ենք հասնել մեր առջև դրված նպատակներին: «Արարատում» կան հեռանկարային ֆուտբոլիստներ և միասին մենք հաջողություններ կարձանագրենք:

«ԲՄԱ-Էներգիայի» հետ խաղը անցավ համառ և հավասար պայքարում: Տրամաբանական արդյունքը կլիներ ոչ-ոքին, սակայն մրցակցի բախտը բերեց: Երազում եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մասին: Հավաքականի մարզաշապիկով ինձ տեսնել շատ է ցանկանում նաև հայրս»,-ասել է Ավագիմյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում