Ստուգողական խաղում «Միկան» պարտվել է «Սիոնիին»

Ստուգողական խաղում «Միկան» պարտվել է «Սիոնիին»

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Միկան» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով Վրաստանի առաջնության 4-րդ տեղի թիմի՝ Բոլնիսի «Սիոնիի» հետ: 2-0 հաշվով հաղթել են վրացի ֆուտբոլիստները:

«Միկայի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի մեկնարկային կազմում հիմնականում հանդես են եկել փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները: Ներկա պահին Թբիլիսիում փորձարկվում է 10 ֆուտբոլիստ: Հաջորդ հանդիպումը «Միկան» կանցկացնի փետրվարի 3-ին, մրցակիցը Ցխինվալի «Սպարտակն» է: 

«Միկան» Հայաստան կվերադառնա փետրվարի 7-ին և 4-օրյա հանգստից հետո կրկին կմեկնի Վրաստանի մայրաքաղաք՝ երկրորդ հավաքին մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում