«Ռոման» հաղթեց «Ֆրոզինոնեին» (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց «Ֆրոզինոնեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Ֆրոզինոնեի» նկատմամբ: «Գայլերի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Ռաջա Նայնգոլանը, նորեկ Ստեֆան Էլ-Շարավին և Միրալեմ Պյանիչը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Դանիել Չոֆանին:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 38 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Ֆրոզինոնեն» մնաց 16 միավորով՝ 19-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռոմա» – «Ֆրոզինոնե»՝ 3:1
Գոլերը՝ Նայնգոլան 18′, Էլ-Շարավի 48′, Պյանիչ 84′ – Չոֆանի 24′

Հետևեք մեզ նաև Telegram-ում