Ընկերական խաղում «Շիրակը» պարտվեց «ԼԱ Գելաքսիին» (տեսանյութ)

Ընկերական խաղում «Շիրակը» պարտվեց «ԼԱ Գելաքսիին» (տեսանյութ)

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Շիրակն» ընկերական խաղում մրցեց «Լոս Անջելես Գելաքսիի» հետ: Լոս Անջելեսի «ՍտաբՀաբ» մարզադաշտում կայացած հանդպումն ավարտվեց 2:1 հաշվով:

Չնայած առաջին խաղակեսն անցավ «Լոս Անջելես Գելաքսիի» առավելությամբ և ստեղծած վտանգավոր պահերով՝ մինչև ընդմիջում գոլեր չարձանագրվեցին: Խաղի հաշիվը 54-րդ րոպեին բացեց Խոսե Վիլյառեալը: «Շիրակին» 75-րդ րոպեին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը.  աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը, սակայն 5 րոպե անց «ԼԱ Գելաքսին» կրկին առաջ անցավ՝ Վիլյառեալը դուբլ ձևակերպեց: Ստորև ներկայացված են խաղի ամբողջական տեսագրությունը և տեսաամփոփումը:

Ընկերական հանդիպում

«ԼԱ Գելաքսի» – «Շիրակ»՝ 2:1
Գոլերը՝ Վիլյառեալ 54′, 80′ – Այվազյան 75′

Հետևեք մեզ նաև Telegram-ում