Էլ-Շարավի. Իբրահիմովիչից եմ սովորել նման հարվածներ կատարել (տեսանյութ)

Էլ-Շարավի. Իբրահիմովիչից եմ սովորել նման հարվածներ կատարել (տեսանյութ)

«Ռոմայի» հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին Իտալիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ֆրոզինոնեի» հետ խաղի (3:1) և «գայլերի» կազմում խփած առաջին գոլի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Շատ ուրախ եմ, որ «Ռոմայում» կարիերաս հաղթանակով սկսեցի: Ամեն ինչ պարզապես հիանալի էր: Նորամուտի խաղում գոլը խփելը և այն թիմակիցների հետ տոնելը հրաշալի է: Թիմի նպատակը հնարավորինս շատ հաղթանակներ տոնելն է, որպեսզի մրցաշարային աղյուսակում ավելի բարձր հորիզոնական զբաղեցնենք:

Զլատան Իբրահիմովիչից եմ սովորել նման հարվածներ կատարել, երբ մենք միասին հանդես էինք գալիս «Միլանում»: Մի քանի հարված նրա ոճով եմ կատարում,-Էլ-Շարավիի խոսքը մեջբերված է «Sky Sport Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում