Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի Բաց առաջնության վեցակի չեմպիոն

Նովակ Ջոկովիչը՝ Ավստրալիայի Բաց առաջնության վեցակի չեմպիոն

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ խաղում առավելության հասավ երկրորդ ռակետ Էնդի Մարեյի նկատմամբ:

2 ժամ, 52 րոպե տևած պայքարում սերբ թենիսիստը հաղթեց 6:1, 7:5, 7:6 (7:3) հաշվով և կարիերայում 6-րդ դարձավ այս մրցաշարի չեմպիոն: Նովակ Ջոկովիչի ակտիվում 7 էյս գրանցվեց, 3 կրկնակի սխալ, նա իրացրեց 12 հնարավոր բրեյք-փոյնթից 5-ը և իր մատուցմամբ 2 գեյմ պարտվեց:

Նշենք նաև, որ սա Նովակ Ջոկովիչի՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի 11-րդ տիտղոսն է: «Մեծ Սաղավարտի» 14 տիտղոս ունի Ռաֆայել Նադալը, 17՝ Ռոջեր Ֆեդերերը:



Հետևեք մեզ նաև Telegram-ում