Հակոբ Հակոբյան. Որքան հնարավոր էր օգուտ քաղեցինք Սոչիի հավաքից

Հակոբ Հակոբյան. Որքան հնարավոր էր օգուտ քաղեցինք Սոչիի հավաքից

«Բանանցի» 18-ամյա ֆուտբոլիստ Հակոբ Հակոբյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Արմավիրի «Տորպեդոյի» դեմ խաղի (1:1) և Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքի մասին:

– «Տորպեդոյի» դեմ խաղից ստացածս տպավորությունները միայն լավն են: Այս խաղն ավելի լուրջ բնույթ էր կրում, քան նախորդ հանդիպումը: Թիմն, իմ կարծիքով, լավ հանդես եկավ: Ճիշտ է, այս կազմով երկրորդ խաղ էինք անցկացնում և խաղակցվածությունը դեռ պետք է բարելավվել, բայց թիմի ընդհանուր խաղը դրական գնահատականի է արժանի:

Այս հավաքի հիմանկան օգուտը երկու ստոգողական խաղերն էին, կարողացանք որքան հնարավոր է օգուտ քաղել այս խաղերից: Ինչ վերաբերում է իմ մարզավիճակին՝ դեռ ամբողջովին պատրաստ չեմ, առջևում ևս մեկ հավաք ունենք: Առջևում ևս մեկ հավաք ունենք և այդ ընթացքում պետք է ամեն ինչ անեմ մրցաշրջանի երկրորդ հատվածին հարյուր տոկոսով պատրաստ լինելու համար,-ասել է Հակոբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում