«Վալենսիան» պարտվեց «Սպորտինգին» (տեսանյութ)

«Վալենսիան» պարտվեց «Սպորտինգին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ պարտվեց Խիխոնի «Սպորտինգին»: Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Արնալդո Անտոնիո Սանաբրիան՝ դիպուկ իրացնելով «չղջիկների» դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը:

Այսպիսով, արդեն 11 հանդիպում է՝ «Վալենսիան» չի կարողանում Իսպանիայի առաջնությունում հաղթանակ տոնել: Գարի Նևիլի թիմն ունի 25 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը, իսկ «Սպորտինգը» 16-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 21 միավորով:

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Վալենսիա» – «Սպորտինգ»՝ 0:1
Գոլը՝ Սանաբրիա 50′

Հետևեք մեզ նաև Telegram-ում