Արսեն Ջուլֆալակյանը` Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան մրցաշարի հաղթող

Արսեն Ջուլֆալակյանը` Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան մրցաշարի հաղթող

Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է Ստամբուլում կայացած Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան միջազգային 34-րդ մրցաշարում:

Հայ ըմբիշը անցկացրել է 4 գոտեմարտ: Մինչ եզրափակիչ գոտեմարտն Արսեն Ջուլֆալակյանը 8:0, 4:0 և 3:0 հաշիվներով առավելության է հասել մրցակիցների նկատմամբ: Եզրափակչում Արսենի մրցակիցը եղել է Վրաստանի ներկայացուցիչ Մինդա Ծուլուկիձեն, ում հայ ըմբիշը հաղթել է 3:0 հաշվով` արժանանալով ոսկե մեդալի:

Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի անդամ, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, ով մեկնարկային գոտեմարտում 2:4 հաշվով պարտվել է ադրբեջանցի Ռովշան Տագիևին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում