«Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

«Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում կայացավ միլանյան դերբին, որում «Միլանը» 3:0 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ: Մեկական գոլով աչքի ընկան Ալեքսը, Կարլոս Բակկան և Մբայե Նյանգը: Հանդիպման 70-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր, «Ինտերի» կազմում 11-մետրանոց հարվածից չկարողացավ գոլ խփել Մաուրո Իկարդին:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ինտերը» մնաց 41 միավորով՝ 4-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Միլան» – «Ինտեր»՝ 3:0
Գոլերը՝ Ալեքս 35′, Բակկա 73′, Նյանգ 77′
Չիրացրած 11-մետրանոց՝ Իկարդի 70′

Հետևեք մեզ նաև Telegram-ում