«Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում

«Բանանցն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանին պատրաստվող «Բանանցն» ավարտել է առաջին ուսումնամարզական հավաքը: Սոչիում կայացած հավաքի ընթացքում «Բանանցը» երկու ստոգողական հանդիպում անցկացրեց՝ 6-1 հաշվով հաղթելով «Սոչիին» և ոչ-ոքի (1:1) խաղալով  Արմավիրի «Տորպեդոյի» հետ:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմն արդեն վերադարձել է Հայաստան, մինչև փետրվարի 11-ը «Բանանցը» կմարզվի Երևանում: Այդ ընթացքում նախատեսված է մեկ ստոգողական հանդիպում: Փետրվարի 11-ից 21-ը «Բանանցը» երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի Կիպրոսում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրից հետո «Բանանցն» ունի 14 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում