Դենիս Չերիշևը տեղափոխվում է «Վալենսիա»

Դենիս Չերիշևը տեղափոխվում է «Վալենսիա»

«Ռեալի» ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևը տեղափոխվում է «Վալենսիա»: Տեղեկատվությունը հաստատել է «Վալենսիայի» մամուլի ծառայությունը:

Չերիշևի ծառայություններով հետաքրքրված են եղել «Ուոտֆորդը», «Լիվերպուլը», «Սևիլյան», սակայն մադրիդյան ակումբը որոշել է ֆուտբոլիստի տրանսֆերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանձնել «Վալենսիային»:

Հավելենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Դենիս Չերիշևը 33 րոպե խաղաժամանակ է ստացել և կատարել է մեկ գոլային փոխանցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում