«Արարատը» կխաղա «Յուգ Սպորտի» հետ

«Արարատը» կխաղա «Յուգ Սպորտի» հետ

Սոչիում շարունակվում է «Արարատի» ուսումնամարզական հավաքը: Այսօր` փետրվարի 2-ին «Արարատը» հերթական մարզումն անցկացրել` պատրաստվելով փետրվարի 3-ին կայանալիք Արմավիրի «Տորպեդոյի» հետ խաղին:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Սոչիում թիմը ևս մեկ ստուգողական հանդիպումը կանցկացնի: Փետրվարի 4-ին «Արարատը» խառը կազմով կխաղա տեղի «Յուգ Սպորտ» թիմի հետ:

Հավելենք, որ «Արարատի» այս ուսումնամարզական հավաքն ավարտվելու է փետրվարի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում